Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հաստատել է, որ Թուրքիան ունի նոր «Թայֆուն» բալիստիկ հրթիռ, որի գաղտնի փորձարկումներն անցկացվել են հոկտեմբերի 18-ին, հաղորդում է ТАСС-ը:
«Հիմա մենք ունենք «Թայֆուն», և դա մեր ուղերձն է։ Մենք հաճույքով հետևում ենք դրան», – հայտարարել է Էրդողանը Ստամբուլում ելույթի ժամանակ։
Նշվում է, որ թուրքական Roketsan ընկերության կողմից մշակված հրթիռի փորձարկումներն իրականացվել են Սև ծովի ափին, «Թայֆունը» 458 վայրկյանում 561 կմ հեռավորության վրա հաջողությամբ խոցել է թիրախը: