«Եթե Հայաստանը, համաձայն Ադրբեջանի հետ ստորագրված պայմանավորվածությունների, կատարի ստանձնած պարտավորությունները, ապա կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը»: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրք նախարարը նշել է, որ այս դեպքում այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, ձեռնտու կլինի նաև Հայաստանին. «Տարիներ շարունակ Հայաստանն իրեն մեկուսացրել է։ Այժմ խաղաղության հնարավորություն է հայտնվել, որը պետք է լավ գնահատել», – հայտարարել է նա։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։