Թուրքիայում կներկայացվի Kapgan դասի ծանր անօդաչու ռազմական մեքենա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այն կցուցադրվի հոկտեմբերի 25-28-ը Ստամբուլում կայանալիք պաշտպանական ցուցահանդեսում։
Նշվում է, որ մեքենայի ստեղծման վրա աշխատում է Havelsen ընկերությունը, որը մշակում է անօդաչու ցամաքային, օդային և ծովային մեքենաներ՝ «թվային միասնության» հայեցակարգին համապատասխան։
Ավելի վաղ Թուրքիայում հայտարարել էին հինգերորդ սերնդի Milli Muharip կործանիչ ստեղծելու մասին։