Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ 2023 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ֆինանսավորումը կավելացնեն 4,6 տոկոսով՝ հասցնելով մինչև 3 մլրդ 129,5 մլն դոլարի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Պետական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է 2023 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության համար ուղարկել բոլոր բյուջետային ծախսերի 16 տոկոսը, ներկայացվել է Ադրբեջանի խորհրդարան: Հաղորդվում է նաև, որ հաջորդ տարի նախատեսվում է 1,2 մլրդ դոլար հատկացնել պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի և միջոցառումների իրականացմանը: