Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնում են այդ երկրի ԱԳՆ-ից։
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը տարածաշրջանային հարցերի հետ մեկտեղ մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի շուրջ։
Նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հայաստան կատարած այցի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: «Ես ուզում եմ Կապանի հարգարժան և հյուրընկալ քաղաքացիների ներկայությամբ հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»,- ասել էր իրանցի պաշտոնյան: