Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Սոչիում կայացած Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը և ստորագրված համատեղ հայտարարությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի կատարման հարցը՝ կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը, Անդրկովկասը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը։