ՌԴ Դաշնության խորհրդում հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության անցկացման համար բանակցային խմբի ստեղծումը, բանակցություններն կարող են տեղի ունենալ մոտ ժամանակներս, չի բացառվում, որ նոյեմբերին, ուրբաթ РИА новости-ին հայտնել է խորհրդարանի վերին պալատի աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում ստորագրել էին համատեղ հայտարարություն, որում նշվում էր Երևանի և Բաքվի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու համար: Կարևոր են նաև երկրների եռակողմ միջխորհրդարանական շփումները։
«Հաջորդ շաբաթ Դաշնության խորհրդում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն անցկացնելու համար բանակցային խմբի ստեղծումը», – ասել է գործակալության զրուցակիցը:
Նա կարծում է, որ եռակողմ հանդիպումը «կարող է տեղի ունենալ շուտով, չի բացառվում, որ նոյեմբերին»։ Իսկ դրա անցկացման վայրը դեռ որոշված չէ։