Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Գալիբաֆի այցը Ադրբեջան հետաձգվել է: Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը՝ վկայակոչելով Բաքվում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությանը:
Ինչպես գրում է պարբերականը, այցի հետաձգման պատճառի մասին չի հաղորդվում, նշվում է, որ Իրանի խորհրդարանի նախագահի այցը Ադրբեջան տեղի կունենա «ավելի հարմար ժամանակ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը և Իրանի ԶՈՒ ցամաքային ուժերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։
Նոյեմբերին Ադրբեջանը հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ է սկսել երկրի հարավային սահմանների մոտ։