Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Խովաևը Բաքու և Երևան կբերի համապարփակ ռուսական առաջարկներ՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար:
Ավելի վաղ Խովաևը նաև այցելել էր Երևան։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Խովաևին մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի հայկական մոտեցումների մասին։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։