Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Հանրապետության միանալու օրինագծին, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Mehr-ին:
Գործակալության տվյալներով՝ օրինագծին կողմ է քվեարկել 205 պատգամավոր, 3-ը դեմ են արտահայտվել, ևս 4-ը ձեռնպահ են մնացել:
Նշվում է, որ սեպտեմբերի 30-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ստորագրել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը երկրի միանալու մասին օրինագիծը և այն ուղարկել խորհրդարանի քննարկմանը: Իրանը սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովում ստորագրել է ՇՀԿ-ին անդամակցելու նպատակով ստանձնած պարտավորությունների մասին հուշագիր: