Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Eadaily-ին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ չորս մարդ վիրավորվել է:
Ինչպես հայտնել է «Անադոլու» գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Սուլեյման շահ թաղամասում գտնվող վեցհարկանի շենքի առաջին հարկում: Կատարվածի պատճառներն այս պահին հայտնի չեն։ Հաղորդվում է, որ շենքի առաջին հարկում խանութներ և սրճարաններ են եղել։
Ծանուցումը ստանալուց հետո ոստիկանություն, հրշեջ բրիգադ և բժշկական թիմեր են ուղարկվել տարածք: Նախնական տվյալներով՝ չորս տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության մեքենաներով: