Երևանում չեն քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, բայց մտահոգված են կազմակերպության վերաբերմունքով Հայաստանի իրավիճակի նկատմամբ։ РИА новости-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Երևանում կարծում են, որ ՀԱՊԿ-ն իրեն չափազանց «պասիվ» է պահում և անտեսում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները, նշել է խոսնակը:
Կազմակերպության այս «պասիվությունը «հանգեցնում է Հայաստանում ՀԱՊԿ-ի նկատմամբ» հասարակական տրամադրությունների» փոփոխության, ընդգծել է Սիմոնյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստը և վեհաժողովի լիագումար նիստը: Մասնակիցները քննարկում են ահաբեկչության դեմ պայքարը, ինքնիշխանության ապահովման հարցերը և կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը: