Թուրքիայի և Ադրբեջանի «Եղբայրական բռունցք» զորավարժությունների ժամանակ, որն անցկացվում է Հայաստանի սահմանների մոտ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Երևանին «խաղաղության ձեռք» են մեկնել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է. «Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ աղբյուրից, եղբայրական երկրների ճանապարհին որպես ընդհանուր մարտահրավեր կճանաչվի»:
Նա հիշեցրել է 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարայի և Բաքվի «միասնության» մասին: Հուլուսի Աքարը նաև նշել է, որ Անկարան և Բաքուն տրամադրված են հասնել «տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը», կարևորել «միջանցքի» բացման կարևորությունը: