Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը։ Այս մասին նախագահների հեռախոսազրույցից հետո հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին և այս տարվա հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և նյութատեխնիկական կապերի վերականգնման ծրագրերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Կրեմլում նշել են, որ կողմերը պայմանավորվել են հետագա շփումների շուրջ։ Զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։