Թուրքիան մոտ ժամանակներս մտադիր է դառնալ գազի գնագոյացման գլոբալ կենտրոն։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի շրջանում Սիլիվրի ստորգետնյա գազապահեստարանի նոր հզորությունների գործարկման արարողության ժամանակ, որը նա անվանել է խոշորագույնը Եվրոպայում։
«Մենք բանակցություններ ենք վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայի տարածքում գազային հանգույց ստեղծելու հարցով։ Թրակիա (Թուրքիայի եվրոպական մասը-խմբ.) կդառնա էներգետիկ կենտրոն», – ասել է Էրդողանը։
Թուրքիայի տարածքում հանգույց ստեղծելու գաղափարով, որտեղ կարելի է վերաուղղորդել «Հյուսիսային հոսքով» տարանցման կորցրած ծավալը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել «Российская энергетическая неделя» համաժողովում: Նրա խոսքով՝ խոսքը գնում է ևս մեկ խողովակաշարային համակարգի կառուցման հնարավորության և Թուրքիայում հանգույց ստեղծելու մասին, որով գազը կմատակարարվի երրորդ երկրներ, առաջին հերթին՝ եվրոպական, եթե նրանք դրանում շահագրգռված լինեն: