Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իրանում խմբավորման առաջնորդների հայտնաբերման և ձերբակալման մասին, որոնք բրիտանական հատուկ ծառայությունների գլխավորությամբ երկրում անկարգությունների ընթացքում դիվերսիոն գործողություններ էին ղեկավարում:
Այս մասին russian.rt-ի փոխանցմամբ՝ հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։
«Կազմակերպված խմբավորումը, որը կոչվում է «Զագրոս», որը ղեկավարում էին Մեծ Բրիտանիայի գործակալները և որը երկրի ներսում և դրսում ակտիվ հակահեղափոխական տարրերի թիմ էր ձևավորել Իրանում դիվերսիոն գործողությունները ղեկավարելու համար, հատկապես վերջին անկարգությունների ժամանակ, հայտնաբերվել է հաջող գործողության արդյունքում», – նշվում է հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ խմբավորման բոլոր շփումները արտասահմանյան գործակալների հետ հայտնաբերվել և արգելափակվել են։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր ԵՄ-ից և Մեծ Բրիտանիայից 9 կազմակերպությունների և 23 անձանց դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին: Սահմանափակումները սահմանվել են «իրանցի ժողովրդի դեմ» բռնության, անկարգությունների, ինչպես նաև ահաբեկչական հարձակումների հրահրման պատճառով: