Ռուսաստանն անշեղորեն կկատարի իր բոլոր պարտավորությունները գործընկերների հանդեպ սպառազինության մատակարարման մասով՝ չնայած ԱՄՆ-ի ենթադրություններին այն մասին, որ ՌԴ-ն չի կարող ապահովել սպասարկում և վերանորոգման համար օրիգինալ պահեստամասերի տրամադրում։ Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Ռուսաստանն անշեղորեն կկատարի բոլոր համապատասխան պարտավորությունները իր գործընկերների առջև առկա և ապագա նախագծերում», – նշել է Զախարովան։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան տեսնում է ամերիկյան կառավարական էմիսարների մեծ ակտիվություն, որոնք գործում են նաև ԱՄՆ դեսպանատների միջոցով, որոնք ճնշում են գործադրում այն երկրների ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որոնց ուժային կառույցները օգտվում են ՌԴ-ի ռուսական արտադրության ավիացիոն տեխնիկայից: Նրանց նպատակն է դադարեցնել տեխնիկայի շահագործումը և այն փոխանցել Կիևին։
«Որպես հիմնական փաստարկ՝ նրանք չարամտորեն առաջ են տանում ենթադրություններ այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը ժամանակակից պայմաններում ի վիճակի չէ ապահովել դրա որակյալ տեխնիկական սպասարկումը և վերանորոգման համար անհրաժեշտ օրիգինալ պահեստամասերի մատակարարումը», – հավելել է Զախարովան։