Իրանի ռազմաօդային ուժերը մշակել են ստորջրյա և օդային թիրախների ոչնչացումը խոշոր զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի են ունենում Հորմուզի նեղուցի արևելյան մասում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում:
Tasnim-ը հայտնում է, որ Zolfaqar 1401 զորավարժությունների ընթացքում Իրանի ռազմածովային ուժերի սուզանավերն ու ուղղաթիռները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ստորջրյա թիրախները՝ հայրենական արտադրության տորպեդների կիրառմամբ:
Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը մշակել են նաև միջազգային ջրերի վրա անօդաչու թռչող սարքի ոչնչացում՝ միջին հեռահարության Talash զենիթահրթիռային համակարգի կիրառմամբ: Նշվում է, որ անօդաչու սարքը հարձակում է նմանակել Իրանի Հարավային Ջասք քաղաքի շրջանում։
Իրանի զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները Հորմուզի նեղուցի արևելյան հատվածից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային ծայրը ձգվող հատվածում մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։