Բաքվում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տվկալների՝ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում կենցաղային գազի արտահոսքի հետևանքով։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակ այլ մարդիկ չեն հայտնաբերվել:
Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում են քննչական միջոցառումներ: