Թուրքիայի ԱԳՆ-ն սադրանք է որակել Իսրայելի ազգային անվտանգության նախարարության ղեկավար Իթամար Բեն Գվիրի այցը Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի տարածք:
«Բեն Գուիրի սադրիչ գործողությունները, որն Իսրայելի ոստիկանության ուղեկցությամբ մտել է Ալ Աքսա մզկիթի տարածք, անհանգստություն և դատապարտում են առաջացնում: Թուրքիան կոչ է անում Իսրայելին ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել և թույլ չտալ նման սադրանքներ, որոնք խախտում են Երուսաղեմում կրոնական օբյեկտների կարգավիճակը և հղի են տարածաշրջանում լարվածության աճով», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
The Jerusalem Post թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը երեքշաբթի բարձրացել է Տաճարի լեռը: Նախկին վարչապետ և «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը նախազգուշացրել է, որ Բեն Գուիրի նման գործողությունները լարվածություն կառաջացնեն Երուսաղեմում: Թերթի պնդմամբ՝ քաղաքական գործչի այցը Տաճարի լեռ համաձայնեցվել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ։