Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհոյը Ադրբեջանին զգուշացրել է՝ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա։ Վկայակոչելով ISNA-ին՝ այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
«Ադրբեջանի Հանրապետությունը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի (1979-2003 թվականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյն-խմբ․) սխալները և իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում հզոր երկիր, երբեք թույլ չի տա, որ իր սահմանները վտանգի ենթարկվեն»,-հայտարարել է ԻՀՊԿ-ի գեներալը:
Թանհոյն ընդգծել է՝ ցանկացած քայլ, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից վճռական պատասխան է ստանալու:
Հիշենենք՝ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հունվարի 4-ին հայտարարել է, որ ինչպես Անկարային, այնպես էլ Բաքվին հուզում են իրանական կողմի ժամանակ առ ժամանակ հնչող հայանպաստ հայտարարությունները։