Իրանի հետ սահմանին գտնվող ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել ենթադրյալ սահմանախախտի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այս երկրի պետական սահմանային ծառայությանը։
Ըստ տեղեկությունների՝ Ֆիզուլիի շրջանի Բիրինջի Մահմուդլու գյուղի մոտ երկու սահմանախախտ են նկատել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը նշել է, որ չնայած սահմանապահների նախազգուշացմանը՝ նրանք փորձել են փախչել դեպքի վայրից։ Սահմանապահ ջոկատը զենք է կիրառել, ինչի արդյունքում ենթադրյալ խախտողներից մեկը ոտքից վիրավորվել է։
Նրանք մանրամասնել են, որ վիրավորին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ձերբակալվածների խուզարկությամբ հայտնաբերվել է 6,4 կգ մարիխուանա, մետամֆետամին, 1000 հատ կապապրել հաբ և 1 դանակ։