Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են Թուրքիայի արեւմտյան ափերի մոտ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հունվարի 7-ի գիշերը՝ ժամը 04:52-ին, օջախը եղել է 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 130 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 2,5 միլիոն մարդ։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։