Ինչպես հայտնում է ադրբեջանական АПА գործակալությունը, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը «պաշտպանական արդյունաբերություն. թիրախներ 2023 թվականին» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ 2022 թվականին Թուրքիան արտահանել է 4,4 մլրդ դոլարի զենք։
Նա նշել է, որ դա գերազանցել է կանխատեսվող ցուցանիշը. «2023 թվականին մենք կանխատեսում ենք 6 միլիարդ դոլարի, գուցե նաև ավելի մեծ գումարի զենքի արտահանում»։