Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները երեքշաբթի Անկարայում մամուլի ասուլիս են անցկացրել իրենց երկկողմ հանդիպումից հետո, որի ընթացքում նրանք քննարկել են մի շարք հարցեր, գրում է Mehr-ը։
«Մենք խոսել ենք քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերի մասին, որոնց գլխավոր առանցքներից մեկը Իրանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության ընդգծումն էր», – ասել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Աբդոլահիանը խոսել է Կովկասյան տարածաշրջանում հակամարտության մասին և ընդգծել, որ Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ որևէ փոփոխություն չի ընդունի: