Միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի սադրիչ հայտարարությունների նկատմամբ մեծանում է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարաեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
Ըստ վարչապետի՝ միջազգային հանրության համար ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը խախտում է իր կողմից ստանձնած պարտավորությունները, որոնք, ըստ նրա, այդ էսկալացիա ստեղծելու միտում ունեն։
«Պրագայի հայտարարությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ «Խաղաղության» պայմանագրի ստորագրմանը, բայց հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։ Տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելը բանակցային ճանապարհով լուծումների գնալն է»,-շարունակեց Կառավարության ղեկավարը։
«Իմիջայլոց, ակնհյատ է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները խոչընդոտում են խաղաղության գործընթացի համար։ Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանի հեռահար նպատակը հենց դա չէ։ Մեր վերաբերմունքի բանաձևը չպետքա փոխենք, մեր արձագանքը այդ ամենին պետք է լինի ասիմետրիկ, նախ՝ միջազգային ակտիվ դիվանագիտություն, երկրորդը՝ երկրի ներսում ինստիստուցիոնալ ամրապնդումը և բարեփոխումները, ինչպես նաև խաղաղության օրակարգից չշեղվելը»,-եզրափակեց Փաշինյանը։