Իրանի նկատմամբ ԵՄ-ի անհատական պատժամիջոցների նոր փաթեթը ներառել է 18 ֆիզիկական անձանց և 19 կազմակերպությունների, որոնք ԵՄ-ում մասնակից են համարում երկրում բողոքի ակցիաների ճնշման։ РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հետևում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթից:
Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել հրապարակումից անմիջապես հետո։
ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը երկուշաբթի հաստատել է Իրանի դեմ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների խախտումների համար ԵՄ պատժամիջոցների ընդհանուր ռեժիմի շրջանակներում ստեղծված իրավիճակի հետ:
Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Համիդ Սաջադին։ ԵՄ-ում նրան մեղադրում են այն բանում, որ նա իբր «ստիպել է իրանցի մարզիկներին իրենց կարծիքը չարտահայտել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում»: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև նախկին և գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, ԶԼՄ-ների ղեկավարներ և ուժայիններ։
Կազմակերպությունների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային բաժանմունքները (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) ։
Ավելի վաղ ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ էր սահմանել ԻՀՊԿ-ի դեմ։