• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Մարտ 2023 01:40
  • 388.33
  • 422.31
  • 5.1
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի ռիսկերը ու ԵՄ առաքելության դերը. ICG զեկույց

Տարածաշրջան,
02 Փետրուար 2023 12:15
ShareShareShare
Наш Telegram
«Երբեմն մամուլի այդ «խիստ հավաստի աղբյուրներն» այնքան էլ հավաստի չեն». ՊՆ
telegram

Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսման ռիսկը մնում է բարձր: Իր զեկույցում այս մասին գրել է Միջազգային ճգնաժամային խումբը (the International Crisis Group, ICG): Միևնույն ժամանակ նշվում է, որ ԵՄ նոր դիտորդական առաքելությունը կարող է օգնել նվազեցնելու նոր հակամարտության ռիսկը:

ICG-ի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր պատերազմը կհանգեցնի հսկայական մարդկային զոհերի, կխաթարի ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու նպատակը: Փորձագետները նշում են 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների կրկնության զգալի ռիսկի մասին:

«Քանի որ Ադրբեջանը մեծ ռազմական առավելություն ունի, իսկ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայի պատերազմով, բանակցություններից հրաժարվելու դեպքում Բաքվին նոր ճակատում իր առավելությունն օգտագործելու տեսանկյունից քիչ բան կարող է հետ պահել»,- գրում է ICG-ն՝ նշելով, որ շուտով Հարավային Կովկասում գարուն կգա, ինչը նոր գործողությունների ճանապարհ կբացի:

ICG-ն առանձնացնում է մի քանի գործոններ, որոնք Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ առավելություն են տալիս: Նշվում է, որ արտահանվող էներգակիրների գների կտրուկ աճից ստացված եկամուտների հաշվին Ադրբեջանը 2023 թվականից ռազմական բյուջեն ավելացրել է մոտ 40%-ով, «Կոմանդոս» նոր ստորաբաժանումը և այլ հատուկ ուժեր է ձևավորել։

ICG-ի փորձագետների գնահատմամբ՝ Բաքվի ուժերը գնալով ավելի են համալրվում զինանոցով, որն իր մեջ ներառում է տարբեր առաջադեմ սպառազինություններ, մարտական անօդաչու թռչող սարքեր, որոնք մատակարարվում են Իսրայելի և Թուրքիայի կողմից: Նշվում է, որ Բաքուն նաև շարունակում է օգնություն ստանալ Թուրքիայից՝ համատեղ զորավարժությունների և այլ տեխնիկական ու նյութական աջակցության տեսքով։

Միջազգային ճգնաժամային խումբը շեշտել է, որ ադրբեջանական գազի նկատմամբ Եվրոպայի մեծ պահանջարկը քաջություն է տվել Բաքվին: Խումբը հիշեցնում է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանցի զինվորականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի շուրջ 140 քառ. կմ տարածք։

«Իրենց գերիշխող դիրքերից նրանք հնարավորություն ունեն ավելի խորը հարված հասցնել երկրի խորքին՝ հաշված օրերի ընթացքում Հայաստանի հարավային մասը կտրելով մյուս մասից»,- ասվում է զեկույցում։

Միաժամանակ, ICG-ն պնդում է, որ Հայաստանը թուլացել է ինչպես հարաբերական, այնպես էլ բացարձակ արտահայտությամբ:

«Ուկրաինայում պատերազմը ոչ միայն շեղեց Ռուսաստանի ուշադրությունը և նվազեցրեց տարածաշրջանում խաղաղության արդյունավետ երաշխավոր լինելու մասով ունեցած հեղինակությունը, այլև նվազեցրեց նրա ներուժը՝ որպես Հայաստանի անվտանգության գործընկեր։ Երևանը զենքի պակաս ունի, նրա զինանոցներն սպառված են 2020 թվականի պատերազմից, բայց Մոսկվան՝ նրա ավանդական մատակարարը, զենքն ուղղում է Ուկրաինայում իր իսկ պատերազմին։ Աճող լարվածության պայմաններում Երևանը դեռ պետք է փնտրի զենքի նոր հուսալի աղբյուրի, որոնք օգտագործելու համար նրա զինվորներից լայնածավալ պատրաստություն չի պահանջվի»,- ասվում է զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ 2021 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Գլխավոր շտաբի պետին և ավելի քան մեկ տարի է՝ նոր մարդու չի նշանակել: Միևնույն ժամանակ, ICG-ն գրում է, որ փորձագետների մեծամասնության գնահատմամբ՝ պարզ չէ, Բաքուն ծրագրո՞ւմ է արդյոք նոր տարածքների զավթում:

«Ադրբեջանը գիտի, որ նման քայլը խիստ քննադատության կարժանանա արտասահմանյան գործընկերների կողմից։ Ներքին լսարանը նույնպես կարող է հարց տալ, թե անհրաժե՞շտ է Հայաստանի տարածքի վրա հարձակումը, հատկապես, եթե այն ծանր լինի կորուստների տեսանկյունից։ Սեպտեմբերին Բաքվի գրանցած հաջողությունները թանկ են նստել։ Այդ ամիս նա կորցրել է ավելի քան 80 զինվոր, նրանցից շատերն էլիտար հատուկ նշանակության ուժերից էին. սա 2020 թվականի պատերազմից հետո երկու տարվա ընթացքում մահացության թվով ամենամեծն էր: Այդ կորուստները երկրում հանգեցրել են բանավեճի»,-ասվում է զեկույցում։

ICG-ն մեկնաբանել է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հնարավոր դերը, որի տեղակայման մասին դաշինքը հայտարարել Է հունվարի 23-ին: Խմբի գնահատմամբ՝ ԵՄ առաքելությունը սեպտեմբերյան ռազմական գործողությունների կրկնության կամ ընդլայնման ռիսկը նվազագույնի հասցնելու լավագույն հնարավորությունն է առաջարկում:

Զեկույցի հեղինակներն առանձնացնում են 3 խնդիր, որոնք ԵՄ-ն պետք է կատարի առաքելության հաջողության համար։ Ընդգծվում է, որ ԵՄ-ին անհրաժեշտ կլինի օգտագործել բոլոր հնարավոր ուղիները, որպեսզի ստանա Բաքվի աջակցությունը և սահմանի ադրբեջանական կողմում ևս առաքելություն ծավալելու թույլտվություն:

Նշվում է նաև, որ անհրաժեշտ կլինի կարգավորել աշխատանքային հարաբերությունները ռուս սահմանապահների հետ: ICG-ն գրում է, որ ԵՄ-ն պետք է ապահովի առաքելության անհրաժեշտ մանդատի և ռեսուրսների առկայությունը, այդ թվում՝ լայն լիազորություններ ինչպես երկու կողմերի միջև, այնպես էլ սահմանամերձ շրջաններում կապի և համագործակցության զարգացման համար:

«Մոսկվան, հնարավոր է, գրկաբաց չընդունի առաքելությանը, սակայն նրա շահերը Հարավային Կովկասում համընկնում են Բրյուսելի շահերի հետ: Համենայն դեպս այն հարցում, որը վերաբերում է հակամարտությունների կանխարգելմանը։ Կրեմլը պետք է առաքելությունը դիտարկի որպես հնարավորություն, և օգնի նրան կատարել իր աշխատանքը»,- ասվում է զեկույցում։

telegram
Tags: ICG զեկույցԱդրբեջանՀայաստան

Առնչվող Նորություններ

Խաղաղության համար պետք է վերագործարկել հայ-ռուսական ռազմական դաշինքը. փորձագետ

Խաղաղության համար պետք է վերագործարկել հայ-ռուսական ռազմական դաշինքը. փորձագետ

24 Մարտ 2023 22:58

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Այվազյանը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է Լաչինի միջանցքի 103-օրյա շրջափակման արդյունքում ստեղծված...

Մինչ տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների համար. Միրզոյան

Մինչ տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների համար. Միրզոյան

24 Մարտ 2023 17:40

2022 թվականին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4 հանդիպում: 2022 թվականի փետրվարից վերականգնվել է երկու երկրի միջև...

Իսլամական հեղափոխականների ցամաքային զորքերի հրամանատարը եղել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններին

Իսլամական հեղափոխականների ցամաքային զորքերի հրամանատարը եղել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններին

24 Մարտ 2023 00:36

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքպուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների մոտ՝...

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ քննարկվում է Հնդկաստանից Եվրոպա միջանցքին Հայաստանի մասնակցության հարցը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ քննարկվում է Հնդկաստանից Եվրոպա միջանցքին Հայաստանի մասնակցության հարցը

23 Մարտ 2023 23:07

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանի՝ Սև ծովով Եվրոպային կապող նոր տարանցիկ երթուղուն մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան...

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանին՝ ի պատասխան Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանին՝ ի պատասխան Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի

23 Մարտ 2023 20:50

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Հայաստանի ղեկավարությանը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվի ագրեսիվ պահվածքի մասին խոսքերի: Ադրբեջանի արտաքին քաղաքական...

Ադրբեջանցիների և խաղաղապահների միջև տեղի ունեցածը հարված է Ռուսաստանին. Աբրահամյան

Ադրբեջանցիների և խաղաղապահների միջև տեղի ունեցածը հարված է Ռուսաստանին. Աբրահամյան

23 Մարտ 2023 14:31

Ավելին
  • Լուրեր
Խաղաղության համար պետք է վերագործարկել հայ-ռուսական ռազմական դաշինքը. փորձագետ

Խաղաղության համար պետք է վերագործարկել հայ-ռուսական ռազմական դաշինքը. փորձագետ

24 Մարտ 2023 22:58
Երեք ինքնաթիռ եք ձեռք բերել, որ այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, մի քանի տասնյակ իրենց արժեքը կորցրած «ՕՍԱ-ԱԿԱ»-եր. Սարգսյանը՝ Փաշինյանին

Երեք ինքնաթիռ եք ձեռք բերել, որ այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, մի քանի տասնյակ իրենց արժեքը կորցրած «ՕՍԱ-ԱԿԱ»-եր. Սարգսյանը՝ Փաշինյանին

24 Մարտ 2023 22:36
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի 3 խախտման մասին

24 Մարտ 2023 22:20
Հավատում եմ մեր հաղթանակին, ճիշտ որոշում էր թուրք երկրպագուների մուտքի արգելքը. քաղաքացիները՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին

Հավատում եմ մեր հաղթանակին, ճիշտ որոշում էր թուրք երկրպագուների մուտքի արգելքը. քաղաքացիները՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին

24 Մարտ 2023 22:15

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի վրա կերակելու մասին տեղեկությունները

24 Մարտ 2023 21:46
Պեսկովն ասել է, որ կարևոր է շարունակել պայմանավորվածությունների իրականացումը Լեռնային Ղարաբաղում

Երևանը դեռևս չի պարզաբանել Պուտինին ձերբակալելու հարցով իր դիրքորոշումը. Կրեմլ

24 Մարտ 2023 21:02
Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. պաշտպան

Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. պաշտպան

24 Մարտ 2023 20:12
Տեսչական մարմինը թույլատրել է «Տաշիր ինվեստ գրուպ» – ին վերսկսել աշխատանքը

Տեսչական մարմինը թույլատրել է «Տաշիր ինվեստ գրուպ» – ին վերսկսել աշխատանքը

24 Մարտ 2023 19:30
ԵՄ առաքելության զեկույցը մեզ հասանելի չէ, այն տրամադրվում է միայն ԵՄ անդամ-երկրներին. Միրզոյան

ԵՄ առաքելության զեկույցը մեզ հասանելի չէ, այն տրամադրվում է միայն ԵՄ անդամ-երկրներին. Միրզոյան

24 Մարտ 2023 18:59
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» – ի ղեկավարը

Մահացել է «Գազպրոմ Արմենիա» – ի ղեկավարը

24 Մարտ 2023 18:57
Ադրբեջանական կողմը կրակ է բացել արցախցիների ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել արցախցիների ուղղությամբ

24 Մարտ 2023 17:51
Մինչ տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների համար. Միրզոյան

Մինչ տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների համար. Միրզոյան

24 Մարտ 2023 17:40
Լիոնել Մեսսին պատմության մեջ երկրորդն է, որը կարիերայի ընթացքում 800 գոլ է խփել

Լիոնել Մեսսին պատմության մեջ երկրորդն է, որը կարիերայի ընթացքում 800 գոլ է խփել

24 Մարտ 2023 15:57
«Քարերի և ծիրանի երկիր». հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը որդու՝ Պլատոնի հետ ժամանել է Հայաստան

«Քարերի և ծիրանի երկիր». հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը որդու՝ Պլատոնի հետ ժամանել է Հայաստան

24 Մարտ 2023 15:40
Հայաստանն առաջին անգամ դարձել է Կուբայի միջազգային ագրոարդյունաբերական ցուցահանդես-տոնավաճառի մասնակից

Հայաստանն առաջին անգամ դարձել է Կուբայի միջազգային ագրոարդյունաբերական ցուցահանդես-տոնավաճառի մասնակից

24 Մարտ 2023 15:26
Ի՞նչ ընթացքում են Հիսուսի արձանի շինարարական աշխատանքները. ԿԳՄՍ նախարարի պարզաբանումը

Ի՞նչ ընթացքում են Հիսուսի արձանի շինարարական աշխատանքները. ԿԳՄՍ նախարարի պարզաբանումը

24 Մարտ 2023 14:58
Կկտրե՞ն Կասկադի մյուս ծառերը. քաղաքային իշխանությունները հերքում են նոր որոշման լուրը

Կկտրե՞ն Կասկադի մյուս ծառերը. քաղաքային իշխանությունները հերքում են նոր որոշման լուրը

24 Մարտ 2023 14:32
Глава Минобразования заявила об отсутствии в Армении «политизированных» вузов

Հայաստանում չկան քաղաքականացված բուհեր. ԿԳՄՍ նախարար

24 Մարտ 2023 13:52
Երեք հայ շախմատիստունի հաղթել է Եվրոպայի առաջնության վեցերորդ տուրում

Երեք հայ շախմատիստունի հաղթել է Եվրոպայի առաջնության վեցերորդ տուրում

24 Մարտ 2023 12:10
Թայլանդի զվարճանքների կենտրոնում՝ բարձրությունից ցատկելիս, պոկվել է զբոսաշրջիկի պարանը

Թայլանդի զվարճանքների կենտրոնում՝ բարձրությունից ցատկելիս, պոկվել է զբոսաշրջիկի պարանը

24 Մարտ 2023 11:56
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է վրացական «Թելավին»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է վրացական «Թելավին»

24 Մարտ 2023 11:40
Жанна Андреасян проводит пресс-конференцию, посвященную 100 дням ее работы на посту министра (прямое включение)

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ամփոփում է պաշտոնավարման 100 օրը (ուղիղ)

24 Մարտ 2023 11:21
Փոխարժեքները Հայաստանում. դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է

Փոխարժեքները Հայաստանում. դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է

24 Մարտ 2023 11:00
Սոչիում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

24 Մարտ 2023 10:32
ԱԱԾ արտաքին հետախուզության դեպարտամենտը 3 տարի հետո կդադարեցնի գործունեությունը

ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին. ԶԼՄ

24 Մարտ 2023 10:19
ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, ինչն անհանգստացնող է. Նիկոլ Փաշինյան

ԶԼՄ-ները հայտնել են լրատվամիջոցների դեմ ուղղված՝ Փաշինյանի նոր հրահանգի մասին

24 Մարտ 2023 09:51
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում

24 Մարտ 2023 09:22
Այսօր տեղումներ չեն լինի, սակայն վաղվանից ջերմաստիճանը կիջնի

Ամպրոպ, անձրև․ ի՞նչ եղանակ սպասել մարտի 24-ին

24 Մարտ 2023 07:55
Խաղաղության համար պետք է վերագործարկել հայ-ռուսական ռազմական դաշինքը. փորձագետ
Կարծիք

Խաղաղության համար պետք է վերագործարկել հայ-ռուսական ռազմական դաշինքը. փորձագետ

24 Մարտ 2023 22:58

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Այվազյանը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է Լաչինի միջանցքի 103-օրյա շրջափակման արդյունքում ստեղծված...

Կարդալ
Երեք ինքնաթիռ եք ձեռք բերել, որ այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, մի քանի տասնյակ իրենց արժեքը կորցրած «ՕՍԱ-ԱԿԱ»-եր. Սարգսյանը՝ Փաշինյանին
Քաղաքականություն

Երեք ինքնաթիռ եք ձեռք բերել, որ այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, մի քանի տասնյակ իրենց արժեքը կորցրած «ՕՍԱ-ԱԿԱ»-եր. Սարգսյանը՝ Փաշինյանին

24 Մարտ 2023 22:36

Մեր կառավարման ժամանակահատվածում մենք մարտական պատրաստակամության վրա ավելի շատ զինամթերք են օգտագործել, քան իրենց ձեռք են բերել։ Այս մասին լրագրողների...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ