Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնել են սեյսմոլոգները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նոր ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Սիրիայում՝ Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի մի քանի այլ նահանգներում։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վերձին տեղեկություններով զոհվել է 912 մարդ, 5385 հոգի վիրավորվել են։ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, կա 639 տուժած։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։