Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։
«Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,- ասված է հայտարարությունում։