Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրաշարժերի հետազոտման բյուրոյին։
Նշվել է, որ տեղական ժամանակով ժամը 10:40-ին Հաջիգաբուլի շրջանում՝ Շիրվան կայարանից 18 կմ հյուսիս-արևմուտք, երկրաշարժ է գրանցվել:
Թարմացում՝ 19։00
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, Հաջիգաբուլում գրանցվել է 3,2 մագնիտուդով երկու նոր երկրաշարժ: