Իրանում վերջերս տեղի ունեցած փոթորկի և հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը, հայտնել է «Tasnim»-ը՝ հղում անելով Իրանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Վերջին երկու օրվա ընթացքում մայրաքաղաք Թեհրանը հայտնել է 27 վիրավորի մասին, Ահար քաղաքում և Սպահանում, Մազանդարան և Ալբորզ նահանգներում գրանցվել է համապատասխանաբար 2, 15, 5 և 10 վիրավոր»,- նշել է Իրանի Արտակարգ իրավիճակների նախարար Ջաֆար Միադֆարը: