Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում 16 ժամ տարբերությամբ տեղի ունեցած երկու վթարների հետևանքով 11 մարդ է զոհվել, 95-ը՝ վիրավորվել, հայտնում է Hürriyet-ը։
Դենիզլի քաղաքում տեղի ունեցած վթարներից մեկի հետևանքով զոհվել է 7 մարդ, 42-ը վիրավորվել են։ Մյուս վթարի ժամանակ մարդատար ավտոմեքենան նախ բախվել է ավտոբուսին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին: Վթարի հետևանքով մեկ ընտանիքից 4 մարդ է զոհվել, 53 մարդ վիրավորվել է»,-գրում է պարբերականը։