Ադրբեջանի բնակիչների 71%-ը կողմնակից է Արցախի Պաշտպանության բանակի դեմ նոր ռազմական գործողությունների անցկացումը: Այս մասին են ադրբեջանական «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» հարցման տվյալները:
Հարցվածների միայն 24 տոկոսն է դեմ արտահայտվել նոր պատերազմին։ Կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից առաջ ռազմական գործողություններին աջակցել է հարցվածների 80%-ը, սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 85%, իսկ դեկտեմբերին՝ 48%։
Կենտրոնից հայտնել են, որ Հհռախոսային հարցմանը սեպտեմբերի 8-11-ը մասնակցել է 18 տարեկանից բարձր 390 քաղաքացի։
MPG/Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի հարցման տվյալներով՝ հունիսին ՀՀ քաղաքացիների շուրջ 77%-ը հավանական է համարել ադրբեջանական ագրեսիան առաջիկա ամիսներին։ Օգոստոսին քաղաքացիների 94%-ն անհնար է համարել Արցախի ժողովրդի գոյությունը՝ Ադրբեջանի կազմում։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։