Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին համեմատել է ֆաշիստ գործիչ Յոզեֆ Գեբելսի հետ՝ մեկնաբանելով նրա հանդիպումն օկուպացված Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների հետ։
«Ինքնատիրական Ալիևի օգնականը հանդիպել է օտարերկրյա օգտակար հիմարների վերջին խմբի հետ՝ էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող նրանց այցի ժամանակ: Դա նման է 1943 թվականին Բեռլին գնալուն և Գեբելսի հետ ճաշելուն»,- գրել է նա X-ում:
Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր ճանապարհորդների Nomadmania Group միջազգային խմբի անդամների հետ հանդիպման մասին, որոնք «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր» այցի շրջանակներում այցելել են 2020 թվականից հետո գրավված Շուշի, Քարվաճառ և Բերձոր քաղաքներ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։