Թուրքիայում ասորիական ծագումով պատգամավոր և սիրիական քրիստոնեական եկեղեցու հետևորդ Ջորջ Ասլանը շնորհավորել է երկրի բոլոր քրիստոնյաների՝ հույների, հայերի և ասորիների Սուրբ Ծնունդը, հայտնում է նա X-ում։
«Շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին՝ հատկապես Թուրքիայում բնակվող մեր հույն, հայ և ասորի քաղաքացիներին: Հուսով եմ, որ նոր տարին խաղաղություն և սեր կբերի մեր երկրին և ամբողջ աշխարհին։ Շնորհավորում եմ բոլոր պատգամավորների Ամանորը»,- մայրենի արամերենով գրել է պատգամավորը։
Medyascope հեռուստաալիքին տված հարցազրույցում Ասլանը նշել է, որ Թուրքիայի ազգայնական և պահպանողական «Լավ կուսակցության» անդամները խիստ են արձագանքել իր ելույթին։
«Մենք այստեղ չենք եկել այլ մոլորակից։ Մենք այս հողերի բնակիչներն ենք արդեն 12 հազար տարի։ Ինչո՞ւ սա չեք ընդունում»,- պատասխանել է նա մյուս պատգամավորների՝ թուրքերենից բացի այլ լեզվով խոսելու համար իրեն դատապարտող մեղադրանքներին։
Ասլանը խոսել է նաև Թուրքիայում ասորիների խնդիրների մասին, որոնք հիմնականում կապված են գրանցման հետ։
Փետրվարին Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը հարցում էր ուղարկել երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուին՝ կապված ազգային փոքրամասնությունների և կրոնական կառույցների ղեկավարների դեմ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին հաղորդագրությունների հետ։ Նոյեմբերին Ermeni Haber գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի հայ փոքրամասնությանը պատկանող լրատվամիջոցները 2023 թվականին ֆինանսական աջակցություն չեն ստացել։
Թբիլիսիի մի շարք դպրոցներ դասադուլ են հայտարարել
Թբիլիսիի մի քանի դպրոցներ դատապարտել են ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու գործընթացն օրակարգից հանելու կառավարության որոշումը և ի նշան...