Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խումբը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները: Այս մասին ասված Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Համաձայն հայտարարության՝ համավարակից խուսափելու համար քլորակիր լուծույթով կատարվում են շրջակա միջավայրի, տեխնիկայի ախտահանիչ գործողություններ:
«Փորձառու բժիշկներից կազմված մեր խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառում պաշտպանիչ բոլոր միջոցները»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 22-ին տեղեկություն տարածվեց, որ Սիրիայում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: