Թուրքիայի Իփսալա և Հունաստանի Քիփի սահմանային անցակետերի միջնահատվածում թուրքական ոստիկանությունը կրակ է բացել հույն վարորդի ուղղությամբ, տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ըստ կայքի՝ վարորդը, դեպի հունական կողմ ուղևորվելիս նախ մեքենայով հարվածել է անցակետում տեղադրված պատնեշներին, ապա մոտոցիկլետով երթևեկող թուրք վարորդին: Այնուհետև նա մեքենայից իջել և դանակը ձեռքին շարժվել է թուրք ոստիկանների ուղղությամբ:
Թուրքական ոստիկանությունը կրակ է բացել նրա ուղղությամբ, և վարորդը ոտքի հատվածում վիրավորում է ստացել: Հույն վարորդը և թուրք մոտոցիկլավարը տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է լրատվականը։