Թուրքիայի արևելքում գտնվող Բաթման քաղաքում երրորդ օրն է անկարգություններ են տեղի ունենում, հաղորդել է Batman Burada պորտալը։
Ճգնաժամը հրահրել է Գյուլիստանի քաղաքապետ Սենյուկի պաշտոնանկությունը, որը մարտին ընտրվել էր ընդդիմադիր կուսակցությունից։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ բերման է ենթարկվել մոտ 100 ցուցարար։
Լրատվականները նշում են, որ քաղաքի որոշ շրջաններում բախումներ են գրանցվել ցուցարարների և իրավապահների միջև։ Քաղաքի օդային տարածքում ոստիկանական ուղղաթիռ է հսկում, ցուցարարները չարտոնված երթերով և այրվող անվադողերով փորձում են արգելափակել ճանապարհների երթևեկությունը։
Նույն պատճառով զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում Մարդին և Հալֆեթի քաղաքներում, ասվում է նյութում։ Հեռացված և ձերբակալված քաղաքապետերը ներկայացնում են քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը։
Գյուլիստան Սոնյուկը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» համար դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Նմանատիպ մեղադրանքներով Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թյուրքը դատապարտվել է 10 տարով, իսկ Հալֆեթիի քաղաքապետ Մեհմեթ Քարայըլանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս 15 օր ազատազրկման։