Ադրբեջանի ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել զորքերի մարտունակության և զգոնության բարձրացման վերաբերյալ, հայտնում են տեղական լրատվամիջոցները
Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարներ, զորքերի հրամանատարներ, Պաշտպանության ազգային համալսարանի ռեկտորը, գլխավոր վարչությունների և բաժինների ղեկավարներ, ինչպես նաև ռազմական միավորումների և կազմավորումների հրամանատարներ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը և զինծառայության կազմակերպումը։
Հատկապես ընդգծվել է ադրբեջանական բանակի կողմից ստացված զենքի, տեխնիկայի և ավիացիոն միջոցների արդյունավետ մարտական կիրառման ուսումնասիրության կարևորությունը։
Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Պաշտպանության նախարարի տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևն ուսումնամարզական հավաքի ժամանակ ստուգել էին Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը։