ԱՄՆ-ում Ադրբեջանի ռազմական կցորդի գլխավոր օգնական Ղահրաման Մամեդովը ձերբակալվել է Թուրքիայում՝ ոսկու մաքսանենգության մեղադրանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Պետական անվտանգության ծառայությանը։
Նրանց տեղեկություններով՝ Մամեդովն Ադրբեջանի մեկ այլ քաղաքացի Անար Գասիմովի հետ դիվանագիտական անձնագրով փորձել է ԱՄԷ-ից Թուրքիա տեղափոխել ոսկու ձուլակտորներ։
Մամեդովը Թուրքիայում թուրք իրավապահների կողմից ձերբակալվել է, երբ Ստամբուլի օդանավակայանում մաքսային սահմանով 70 կգ կշռող ոսկու տոպրակ է տարել։ Նշվում է, որ գործով կալանավորվել է նաև Գասիմովը։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ռազմական կցորդի օգնականի դեմ և որոշել նրան ձերբակալել։
Նոյեմբերի 23-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ստամբուլի Սարյեր թաղամասում գտնվող առևտրի կենտրոնի մոտ ադրբեջանցի տղամարդ է ձերբակալվել, որի մոտ հայտնաբերվել է 70 կգ ոսկի։