Սիրիայի Հալեպ նահանգում հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խումբը համավարակից խուսափելու նպատակով պարբերաբար կատարում է տարածքի ախտահանիչ գործողություններ: Այս մասին տեղեկատվություն է տարածել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ կատարվում են ականազերծման գործնական և տեսական պարապմունքներ: