Ադրբեջանա-իրանական սահմանին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Յարդըմլի կայարանից 14 կմ հյուսիս՝ ադրբեջանա-իրանական սահմանին (Իրանի տարածքում), 26 կմ խորության վրա։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։