Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը Հալեպի երկնքում նկատել են իսրայելական օդուժի հարձակումները։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը, փոխացում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է, որ քաղաքի մերձակայքում արձակված հրթիռները դիպել են Սֆիրի մի քանի ռազմական պահեստներին՝ հարավ-արևելյան արվարձանում:
Իսրայելական բանակը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը ։
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն հինգերորդ նման ավիագրոհն է՝ ուղղված իրանամետ ուժերի դեմ: Արաբական երկրում մշտադիտարկում իրականացնող իրավապաշտպան կազմակերպությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 14 իրանցի: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կաճի, քանի տուժածներից շատերի վիճակը ծանր է: