Սեպտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին։ Այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Այս առումով վերջին տեխնիկական աշխատանքներն են իրականացվում, որոնք, ըստ գլխավոր տնօրենի, կավարտվեն մեկ շաբաթվա ընթացքում:
Մինչև տարեվերջ նոր 3G ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:
Մինչև 2022 թ. էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը:
Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաև նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին»,- գրել է նա: