Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հրադադարի հաստատման հավանականության մասին հարցին:
«2016-ին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, իսկ ռուսական կողմը ի վիճակի էր «համոզել» Ադրբեջանին և խնդրել Հայաստանին՝ զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ: Չգիտեմ, թե որքանով է Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ»,- հայտնել է Հարությունյանը:
Ընդ որում նա նշել է նաև այլ գործոններ, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը:
«Հիմնական գործոնը, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների ավարտին, բանականությունն ու ողջախոհությունն են, բայց Ադրբեջանի ղեկավարության մոտ դա բացակայում է»,- նշել է ԱՀ նախագահը:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: