Ադրբեջանը զինվորներին թմրեցված վիճակում է ուղարկել առաջնագիծ։ Հակառակորդի բոլոր զոհերի գրպաններում եղել են ներարկիչներ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նա հայտնեց, որ երեկ գիշեր առաջին անգամ Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո, սահմանագծի ողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների։
Նախագահի խոսնակը մասնավորապես նշեց, որ, ըստ հայկական հետախուզական ծառայության, ադրբեջանական զոհերի մեծ մասը Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ են եղել։ Միայն մեկ ուղղությամբ կա ազգությամբ լեզգի 148 զոհ. հարյուրավոր են ազգությամբ թալիշ զինվորները։
«Սա լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների շրջանում, և շուտով ականատեսը կլինենք այդ ազգերի բողոքի ակցիաների։
Էթնիկ, զտիչ քաղաքականություն է իրականացվել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին․ Հայրենական պատերազմին մեկնած 19 ադրբեջանցուց 1-ը, իսկ Արցախից՝ յուրաքանչյուր 3-րդը»,- հայտնեց Պողոսյանը։