«Le Monde» պարբերականի երկու լրագրողները, որոնք վիրավորվել էին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով, հատուկ չվերթով տեղափոխվել են Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է Տասս գործակալությունը՝ հղում անելով երևանյան Էրեբունի բժշկական կենտրոնին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վիրավորում ստացած ֆրանսիացի լրագրողները Ստեփանակերտից տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն։