ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առավոտյան ժամը 08:25-ի սահմաններում հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի ինքնաթիռ։ Իսկ ավելի ուշ հայտնել էր, որ ժամը 08:46-ի սահմաններում պաշտպանական բանակի առաջնագծում խոցվել է հակառակորդի ևս երկու ինքնաթիռ։
ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։