Արմավիր մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Գրիգորյանի ընտանիքին: Այս մասին մարզպետը տեղեկացրել է Facebook-յան իր էջում:
«Քիչ առաջ այցելել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Գրիգորյանի ընտանիքին՝ նրանց հետ կիսելու հպարտության, ինչու ոչ, ուրախության այն մեծ զգացողությունը, որն այսօր ազգովի ապրեցինք Դավթի գործած մարտական սխրանքների և Արցախի պետական բարձրագույն պարգևի արժանանալու մասին լուրը լսելով։
Շնորհակալագրի տեսքով իմ խորին երախտագիտությունն եմ փոխանցել Գրիգորյան ամուսիններին՝ Դավթի նման հերոս զավակ ծնելու և դաստիարակելու համար, միևնույն ժամանակ համոզմունք հայտնել, որ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում նրանց որդու ունեցած ավանդը և անձնական օրինակը մեծ դերակատարություն կունենա մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում»,- գրառել է նա։
Քիչ առաջ այցելել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն …
Опубликовано Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյան Воскресенье, 4 октября 2020 г.